
Քարտեզներ և GPS
Հենց որ Ձեր սարքի ներքին GPS ընդունիչը տեղորոշի արբանյակային ազդանշանը, ընթացիկ գտնվելու
վայրը ցուցադրելու համար սարքից կարող է մի քանի րոպե պահանջվել:
Գլոբալ Դիրքավորման Համակարգը (GPS) գործարկում է Միացյալ Նահանգների կառավարությունը, որը
համակարգի ճշգրիտ աշխատանքի և սպասարկման միակ պատասխանատուն է: Տեղորոշման ճշգրտությունը
կարող է փոփխվել Միացյալ Նահանգների կառավարության կողմից GPS արբանյակների վրա կատարվող
փոփոխությունների հետևանքով և ենթակա է փոփոխման՝ ԱՄՆ Պաշտպանության Դեպարտամենտի
քաղաքացիական GPS ռազմավարության և Ֆեդերալ ռադիոնավագնացության պլանից կախված:
Արբանյակների անհաջող դիրքերում գտնվելը նույնպես կարող է ազդել չափումների ճշտության վրա: Ձեր
գտնվելու վայրը, շենքերի ու բնական արգելքների առկայությունը, ինչպես նաև եղանակային պայմանները
նույնպես կարող են ազդեցություն ունենալ GPS ազդանշանների առկայության ու որակի վրա: GPS
ազդանշանները գուցե հասանելի չլինեն շենքերի ներսում կամ մետրոյում և կարող են թուլանալ բետոնի
կամ մետաղի պես նյութերի պատճառով:
GPS համակարգը չպետք է օգտագործվի որպես տեղորոշման ճշգրիտ սարք. ինչպես տեղորոշման, այնպես
էլ տարածության մեջ տեղաշարժվելու նպատակով կողմնորոշման համար չպետք է ապավինել
բացառապես GPS ընդունիչից և բջջային ռադիոցանցերից ստացված տվյալներին: