Nokia 6700 Classic - Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի վերաբերյալ

background image

Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի վերաբերյալ
Ձեր սարքը սնուցվում է վերալիցքավորվող մարտկոցից: Այս սարքի հետ օգտագործման համար նախատեսված մարտկոցն է՝ BL-6Q: Nokia-ն կարող է

այս սարքի համար մարտկոցների լրացուցիչ մոդելներ արտադրել: Սույն սարքը նախատեսված է հետևյալ լիցքավորիչներով օգտագործվելու համար.

SIM ծառայություններ

51

background image

AC-8, AC-15: Խրոցակի տեսակից կախված՝ լիցքավորիչի մոդելի ստույգ համարը կարող է տարբեր լինել: Խրոցակի տեսակը նույնականացվում է ստորև

նշվածներից որևէ մեկով. E, EB, X, AR, U, A, C, K կամ UB:

Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ լիցքավորել և լիցքաթափել, բայց ի վերջո այն կենթարկվի բնականոն մաշվածության: Երբ նկատեք, որ

խոսակցության և սարքի՝ սպասելու ռեժիմում գտնվելու ժամանակահատվածները սովորականից նկատելիորեն ավելի կարճ են դարձել, ապա փոխեք

մարտկոցը: Օգտագործեք միայն այս սարքի համար նախատեսված և Nokia-ի կողմից հաստատված մարտկոցներ ու լիցքավորիչներ դրանք լիցքավորելու

համար:

Մարտկոցն առաջին անգամ օգտագործելու կամ երկար ժամանակ չօգտագործելու դեպքում կարող է անհրաժեշտ լինել նախ միացնել լիցքավորիչը, ապա

անջատել այն և նորից միացնել՝ մարտկոցի լիցքավորումը սկսելու համար: Եթե մարտկոցը ամբողջովին լիցքաթափված է, կարող է մի քանի րոպե

պահանջվել, մինչև լիցքավորման նշանը հայտնվի էկրանին, կամ հնարավոր լինի զանգեր կատարել:

Անվտանգ հանում: Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից զատեք:

Պատշաճ լիցքավորում: Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, անջատեք այն հոսանքի վարդակից և սարքից: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը

լիցքավորիչին միացված մի թողեք, քանի որ գերլիցքավորումը կարող է կրճատել մարտկոցի շահագործման ժամկետը: Չօգտագործվելու դեպքում

ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը ժամանակի ընթացքում լիցքաթափվում է:

Խուսափեք ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճաններից: Աշխատեք մարտկոցը պահել 15°C մինչև 25°C (59°F և 77°F) ջերմաստիճանում:

Ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճանները նվազեցնում են մարտկոցի հզորությունը և կրճատում շահագործման ժամկետը: Տաք կամ սառը

մարտկոցով սարքը կարող է ժամանակավորապես չաշխատել: Մարտկոցի աշխատանքը հատկապես սահմանափակ է զրոյից ցածր ջերմաստիճաններում:

Կարճ միացում մի ստեղծեք: Պատահական կարճ միացում կարող է առաջանալ, եթե մետաղական որևէ իր, օրինակ՝ մետաղադրամ, ամրակ, կամ գրիչ,

ուղիղ միացություն ստեղծի մարտկոցի դրական (+) և բացասական (-) հպակների միջև: (Դրանք մարտկոցի վրա մետաղական շերտերի տեսք ունեն): Սա

կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ դուք պահեստային մարտկոցը գրպանում կամ դրամապանակում եք պահում: Հպակների կարճ միացումը կարող է

վնասել մարտկոցը կամ իրը, որը կարճ միացում է առաջացրել:

Թափոնների հեռացում: Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է պայթել: Մարտկոցները դեն գցելիս գործեք տեղական իրավական ակտերի

համաձայն: Եթե հնարավոր է, մարտկոցը հանձնեք՝ նյութերը կրկին օգտագործելու համար: Մարտկոցը դեն մի նետեք որպես կենցաղային աղբ:

Արտահոսք: Էլեմենտները կամ մարտկոցները չպետք է կազմատել, կտրել, բացել, փշրել, ճկել, ծակել կամ կոտրատել: Արտահոսքի դեպքում թույլ մի

տվեք, որ մարտկոցի հեղուկը մաշկին կամ աչքերին դիպչի: Եթե դա պատահի, վնասված մակերեսներն անմիջապես ջրով լվացեք կամ դիմեք բժշկի

օգնությանը:

Վնասվածք: Մարտկոցը չի կարելի ձևափոխել, վերամշակել: Չի կարելի փորձել օտար առարկաներ մտցնել մարտկոցի մեջ, այն ընկղմել ջրի կամ այլ

հեղուկների մեջ կամ ենթարկել այդպիսի ազդեցության: Վնասվելու դեպքում մարտկոցները կարող են պայթել:

Ճիշտ գործածում: Մարտկոցն օգտագործեք միայն իր նպատակային նշանակությամբ: Մարտկոցի սխալ օգտագործումը կարող է հրդեհի, պայթյունի կամ

այլ վտանգավոր իրադրության պատճառ դառնալ: Եթե սարքը կամ մարտկոցը վայր եք գցել, հատկապես՝ պինդ մակերևույթի վրա, և կարծում եք, որ

մարտկոցը վնասվել է, նախքան օգտագործումը շարունակելը այն տարեք սասարկման կենտրոն՝ զննման համար: Վնասված լիցքավորիչ կամ մարտկոց մի

օգտագործեք: Մարտկոցը փոքր երեխաներից հեռու պահեք:

52

Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին