Nokia 6700 Classic - Թափոնների հեռացում

background image

Թափոնների հեռացում

Արտադրանքի, տպագիր նյութերի կամ փաթեթավորման վրա խաչանշված անվավոր աղբարկղի պատկերը հիշեցնում է, որ բոլոր էլեկտրական և

էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և կուտակիչները, իրենց շահագործման ժամկետի ավարտից հետո, պետք է հանձնվեն հատուկ ընդունման

կետերին: Այս պահանջը վերաբերում է Եվրոպական Միությանը և այլ վայրերի, որտեղ գոյություն ունեն հատուկ ընդունման կետեր: Դեն մի նետեք այս

նշանով պիտակավորված արտադրանքը` որպես չտեսակավորված կենցաղային աղբ:

Արտադրանքները ընդունման կետ վերադարձնելով՝ դուք կանխում եք թափոնների չվերահսկվող հեռացումը և նպաստում եք նյութական պաշարների

վերաօգտագործմանը: Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ արտադրանքի մանրածախ վաճառակետից, թափոնների հեռացման համար

պատասխանատու տեղական իշխանության մարմիններից, ազգային արտադրողների գործունեության համար պատասխանատու կազմակերպություններից

կամ Nokia-ի տեղական ներկայացուցչությունից: Արտադրանքի Էկո-հայտարարագրին կամ Ձեր հնացած ապրանքը վերադարձնելու վերաբերյալ

հրահանգներին ծանոթանալու համար տե՛ս Ձեր երկրին վերաբերող տեղեկատվությունը www.nokia.com ինտերնետային կայքում: