
Արտակարգ իրավիճակների կանչեր
Կարևոր է. Սույն սարքը գործում է ռադիոազդանշանների, անլար և ֆիքսված հեռախոսացանցերի, ինչպես նաև օգտագործողի կողմից ծրագրավորվող
գործառույթների միջոցով: Ձեր սարքը կփորձի արտակարգ իրավիճակների կանչ կատարել միայն բջջային ցանցերի միջոցով: Բոլոր դեպքերում չէ, որ
միացումները կարող են երաշխավորված լինել: Կարևոր դեպքերում, օրինակ՝ բժշկական շտապօգնություն կանչելու անհրաժեշտության դեպքում, չի կարելի
հույսն ամբողջովին անլար սարքի օգտագործման վրա դնել:
Արտակարգ իրավիճակի կանչ կատարելու համար հարկավոր է անել հետևյալը.
1
Եթե սարքը միացված չէ, միացրեք այն: Համոզվեք, որ ազդանշանի հզորությունը բավարար է: Ձեր սարքից կախված՝ գուցե կարիք լինի կատարել
հետևյալը.
•
Մտցրեք SIM քարտը, եթե սարքն այդպիսի քարտ օգտագործում է:
•
Վերացրեք կանչերի վրա դրված որոշ սահմանափակումներ, որոնք ակտիվացրել եք Ձեր սարքում:
•
Փոխեք սարքի աշխատանքային ռեժիմը՝ օֆլայն կամ թռիչքային պրոֆիլի ռեժիմից անցնելով ակտիվ ռեժիմին:
2
Սեղմեք «Վերջ» ստեղնը այնքան անգամ, որքան անհրաժեշտ է էկրանը մաքրելու և սարքը հեռախոսազանգ կատարելու համար պատրաստ վիճակի
բերելու համար:
3
Մուտքագրեք Ձեր գտնվելու վայրի՝ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական հեռախոսահամարը: Արտակարգ
իրավիճակների կառավարման կենտրոնների համարները կարող են, գտնվելու վայրից կախված, տարբեր լինել:
4
Սեղմել կանչի ստեղնը:
Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգի ժամանակ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հնարավորինս ճշգրիտ հաղորդեք: Հնարավոր է, որ դեպքի
վայրում Ձեր անլար սարքը կապի միակ միջոցը լինի: Հեռախոսազանգը մի ընդհատեք մինչև թույլտվություն չստանաք:
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
55