
Թռիչքային պրոֆիլ
Ճառագայթազգայուն պայմաններում օգտագործել թռիչքային պրոֆիլը՝ ռադիոհաճախության բոլոր
գործառույթները ապաակտիվացնելու համար: Այնուամենայնիվ, Ձեզ հասանելի կլինեն օֆլայն խաղերը,
օրացույցը և հեռախոսահամարները: Թռիչքային պրոֆիլի ակտիվ ժամանակ ցուցադրվում է
:
Թռիչքային պրոֆիլն ակտիվացնելը
Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Պրոֆիլներ
>
Թռիչք
>
Ակտիվացնել
կամ
Անհատակնցնել
:
Թռիչքային պրոֆիլն ապաակտիվացնելը
Ընտրել որևէ այլ պրոֆիլ:
Ուշադրություն.
Սարքը թռիչքային ռեժիմում դրված լինելու դեպքում հնարավոր չէ զանգեր ստանալ կամ կատարել
(ներառյալ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնների հեռախոսահամարներով կատարվող
զանգերը), կամ օգտվել բջջային ցանցի ծածկույթ պահանջող այլ ֆունկցիոնալ հնարավորություններից:
Զանգահարելու համար նախապես հարկավոր է ակտիվացնել հեռախոսի ֆունկցիան՝ աշխատանքի ռեժիմը
փոխելու միջոցով: Եթե սարքն արգելափակված է, մուտքագրեք արգելափակման ծածկագիրը:
Եթե սարքն արգելափակված է ու գտնվում է թռիչքային ռեժիմում և արտակարգ իրավիճակների
կառավարման կենտրոն զանգահարելու անհրաժեշտություն կա, կարող եք սարքի մեջ ծրագրված
արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական հեռախոսահամարը մուտքագրել
արգելափակման ծածկագրի դաշտում և ընտրել «Զանգել»: Սարքը կհաստատի, որ դուրս եք գալիս
թռիչքային ռեժիմից` արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոն զանգահարելու համար:
16
Սկսում ենք