Ծրագրակազմի անլար թարմացում
Ծառայությունը մատուցողը ծրագրակազմի թարմացումները կարող է անլար ուղարկել անմիջապես դեպի
Ձեր հեռախոս (ցանցային ծառայություն): Այս ընտրանքը կարող է առկա չլինել՝ Ձեր հեռախոսից կախված:
36
Պարամետրեր
Ծրագրակազմերի թարմացումների ներլցումը կարող է պահանջել մեծ քանակությամբ տվյալների
փոխանցում (ցանցային ծառայություն):
Թարմացման ներլցումը սկսելուց առաջ հավաստիացեք, որ սարքի մարտկոցը բավարար չափով
լիցքավորված է, կամ միացրեք լիցքավորիչը:
Ուշադրություն.
Ծրագրակազմի թարմացում տեղադրելիս, քանի դեռ տեղադրումն ավարտված չէ և սարքը
վերագործարկված չէ, Դուք սարքը չեք կարող օգտագործել նույնիսկ արտակարգ իրավիճակների կանչեր
կատարելու համար: Նախքան ծրագրերը թարմացնելը՝ անպայման պահեստավորեք տվյալները:
Ծրագրակազմի թարմացման պարամետրերը
Այս ընտրանքը կարող է առկա չլինել՝ Ձեր հեռախոսից կախված:
Ծրագրակազմի և կազմաձևման թարմացումները թույլատրելու կամ արգելելու համար ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Կազմաձև
>
Սարքի կռվրչի պմտ
>
Ծառ. ծրգկզմի թրմց
:
Ծրագրակազմի թարմացում հայցելը
1 Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Հեռախոս
>
Հեռ. թարմացումներ
՝ Ձեր ծառայությունը
մատուցողից ծրագրակազմի թարմացումներ հայցելու համար:
2 Ընտրել
Ընթ. ծրգկզմ տվյլնր
՝ ծրագրակազմի ներկայիս տարբերակը և թարմացման
անհրաժեշտությունը ստուգելու համար:
3 Ընտրել
Ներլցն. հեռ. ծրգկզմ
՝ ծրագրակազմի թարմացումը ներլցնելու և տեղադրելու համար:
Հետևել ցուցասարքի վրա տրված հրահանգներին:
4 Ներլցնելուց հետո տեղարդումը դադարեցնելու դեպքում ընտրել
Տեղադ. ծգկզմ թրմցմ
՝ տեղադրումը
սկսելու համար:
Ծրագրակազմի թարմացումը կարող է տևել մի քանի րոպե: Տեղադրման հետ խնդիրների ունենալու
դեպքում դիմեք Ձեր ծառայությունը մատուցողին: