Անվտանգություն
Ձեր սարքի մեջ ծրագրված արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական
հեռախոսահամարով զանգահարելը կարող է հնարավոր լինել, նույնիսկ երբ օգտագործվում են
զանգահարելու հնարավորությունը սահմանափակող անվտանգության միջոցներ (ինչպիսիք են
հեռախոսազանգերի արգելքը, միայն որոշակի համարներով զանգահարելու սահմանափակումը, միայն
օգտագործողների սահմանափակ խմբի անդամներին զանգելու սահմանափակումը): Կանչերի
արգելափակումը և վերահասցեավորումը չեն կարող ակտիվ լինել միաժամանակ:
Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Անվտանգթն
և հետևյալ ընտրանքներից.
PIN կոդի հարցում կամ UPIN կոդի հարցում — հեռախոսի ամեն միացման ժամանակ Ձեր PIN կամ
UPIN կոդերը հարցնելու համար: Որոշ SIM քարտեր չեն թույլատրում անջատել կոդի հարցումը:
Կանչի արգելմ. ծռթն — դեպի Ձեր հեռախոս և Ձեր հեռախոսից կանչեր կատարելն արգելելու համար
(ցանցային ծառայություն): Պահանջվում է արգելող նշանաբառ:
Ամրագրված հմրհվք — Ձեր հեռախոսից դեպի նշված հեռախոսահամարներ կանչեր կատարելն արգելելու
համար, եթե SIM քարտն ապահովում է: Երբ միացված է ամրագրված համարհավաքը, GPRS միացումն
Պարամետրեր
37
անհնար է բացի այն դեպքերից, երբ GPRS միացումով ուղարկվում են տեքստային
հաղորդագրություններ: Այս դեպքում հասեցատիրոջ և հաղորդագրությունների կենտրոնի
հեռախոսահամարները պետք է ներառված լինեն ամրագրված համարհավաքի ցանկում:
Փակ օգտ. խումբ — նշելու համար այն անձանց խումբը, ում կարող եք զանգել, և ովքեր կարող են զանգել
Ձեզ (ցանցային ծառայություն):
Անվտնգ. աստիճան — նոր SIM քարտ մտցնելու ժամանակ ամեն անգամ անվտանգության կոդ հարցնելու
համար ընտրել
Հեռախոս
:
Մուտքի կոդեր — անվտանգության, PIN, UPIN, PIN2 կոդերը կամ արգելող նշանաբառը փոխելու
համար:
PIN2 կոդի հարցում — ընտրելու համար, արդյոք PIN2 կոդով պաշտպանված՝ հեռախոսի հատուկ
հնարավորություններն օգտագործելու համար պահանջվում է PIN2 կոդը: Որոշ SIM քարտեր չեն
թույլատրում անջատել կոդի հարցումը: Այս ընտրանքը կարող է առկա չլինել՝ Ձեր SIM քարտից կախված:
Լրացուցիչ մանրամասների համար դիմեք Ձեր ցանցային օպերատորին:
Կոդը գործ. մեջ է — PIN կոդի տեսակն ընտրելու համար:
Լիազոր. վկայագրեր կամ Օգտղի վկայականնր — Ձեր հեռախոսի մեջ ներլցված լիազորման կամ
օգտագործողի վկայականների ցուցակը դիտելու համար:
Տե՛ս «Զննարկչի անվտանգություն» էջ 46:
Անվտ. հմկրգի պմտ — դիտելու համար Անվտ. հմկրգ տվյլնր, ակտիվացնել
Հմկրգի PIN-ի պհնջ
, կամ
փոխել մոդուլի PIN-ը և ստորագրության PIN-ը.
Տե՛ս «Մուտքի կոդերը» էջ 6: