Պատկեր սևեռելը
Պատկեր սևեռելու համար սեղմել սևեռման ստեղնը, կամ, եթե տեսագրման ռեժիմում է, ոլորել ձախ կամ
աջ:
Պատկերի ռեժիմում պատկերը մեծացնելու և փոքրացնելու համար ոլորել դեպի ձախ կամ աջ կամ
օգտագործել ձայնի ուժգնության ստեղները:
Պատկեր սևեռելու համար սեղմել սևեռման ստեղնը: Պատկերները պահպանվում են հեռախոսի
հիշողության մեջ կամ հիշաքարտի վրա, եթե հնարավոր է:
Ինքնակիզակետման համար խցիկի ստեղնը սեղմել կիսով չափ դեպի ներքև: Կցուցադրվի սպիտակ
շրջանակ: Երբ տեսարանը կիզակետում է, շրջանակի գույնը կփոխվի կանաչի: Պատկեր սևեռելու համար
լրիվ ներքև սեղմել սևեռման ստեղնը: Կարմիր շրջանակը ցույց է տալիս, որ խցիկը կիզակետից դուրս է:
Այդ դեպքում բաց թողնել խցիկի կոճակը և այն նորից կիզակետի բերել:
Լուսաբռնկիչը օգտագործեք անվտանգ հեռավորության վրա: Մի օգտագործեք լուսաբռնկիչը մարդկանց և
կենդանիների անմիջական մոտակայքում: Նկարահանելիս լուսաբռնկիչը մի ծածկեք:
Խցիկի լուսաբռնկիչն օգտագործելու համար ընտրել
Ընտրք
>
Լուսաբռնկիչ
>
Լսբռնկչը միաց. է
, կամ
աղոտ լուսավորության պայմաններում լուսաբռնկիչն ինքնաբերաբար օգտագործելու համար ընտրել
Ինքնաբար
:
Պատկերը լուսանկարելուց անմիջապես հետո ցուցադրելու համար ընտրել
Ընտրք
>
Պարամետրեր
>
Պտկր նխդիտմ. ժմկ
և նախադիտման ժամանակը: Նախադիտման ժամանակի ընթացքում ընտրել
Հետ
:
Պատկերն այլ սարքի կամ մատչելի ծառայության ուղարկելու համար ընտրել
Ընտրք
>
Ուղարկել
:
Ձեր սարքը ապահովում է 2592x1944 պիքսել խտությամբ նկարահանում: