Nokia 6700 Classic - Զննարկչի անվտանգություն

background image

Զննարկչի անվտանգություն
Անվտանգության միջոցներ կարող են պահանջվել որոշ ծառայությունների համար, ինչպիսիք են բանկային

ծառայությունները կամ առցանց գնումներ կատարելը: Այդպիսի միացումների համար Ձեզ հարկավոր են

անվտանգության վկայագրեր և, հնարավոր է, անվտանգության համակարգ, որոնք կարող են առկա լինել

Ձեր SIM քարտում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Անվտանգության համակարգի պարամետրերը դիտելու կամ փոխելու, կամ Ձեր սարքի մեջ ներլցված

լիազորման կամ օգտագործողի վկայականների ցուցակը դիտելու համար ընտրեք

Ընտցնկ

>

Պարամետրեր

>

Անվտանգթն

>

Անվտ. հմկրգի պմտ

,

Լիազոր. վկայագրեր

, կամ

Օգտղի վկայականնր

:

Կարևոր է. Նույնիսկ հաշվի առնելով, որ հավաստագրերի օգտագործումը նշանակալիորեն նվազեցնում

է հեռավոր միացություններ ստեղծելու և ծրագրեր տեղադրելու ժամանակ առաջացող վտանգները, դրանք

հարկավոր է ճիշտ օգտագործել՝ անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու համար:

Հավաստագրի առկայությունը ինքնըստինքյան որևէ պաշտպանություն չի ընձեռում. հավաստագրերի

կառավարիչը պետք է ճիշտ, արժանահավատ կամ վստահելի հավաստագրեր պարունակի՝ անվտանգության

առավել բարձր մակարդակ ապահովելու համար: Հավաստագրերն ունեն գործողության սահմանափակ

ժամկետ: Եթե ստանում եք «Ժամկետանց հավաստագիր» կամ «Դեռ ուժի մեջ չմտած հավաստագիր»

հաղորդագրությունը, նույնիսկ երբ ակնկալվում է, որ հավաստագիրը վավեր է, ստուգեք, թե ճի՞շտ են

արդյոք Ձեր սարքի մեջ նշված ամսաթիվն ու ժամը:

Որևէ հավաստագրի տվյալները փոփոխելուց առաջ համոզվեք, որ հավաստագրի սեփականատիրոջն իրոք

վստահում եք և որ հավաստագիրն իրոք նշված սեփականատիրոջն է պատկանում: