Հաղորդագրում
Դուք կարող եք կարդալ, գրել, ուղարկել ու պահպանել տեքստային և մուլտիմեդիա հաղորդագրություններ
էլ-նամակ, ձայնային և շտապ հաղորդագրություններ: Հաղորդագրությունների փոխանակման
ծառայություններից հնարավոր է օգտվել այն դեպքում միայն, եթե Ձեր ցանցը կամ ծառայության
մատակարարը ապահովում են դրանք:
Տեքստային և մուլտիմեդիա հաղորդագրություններ
Դուք կարող եք ստեղծել հաղորդագրություն և ընտրովի կցել, օրինակ, նկար: Երբ ֆայլ է կցվում, Ձեր
հեռախոսը տեքստային հաղորդագրությունն ինքնաբերաբար փոխում է մուլտիմեդիա հաղորդագրության:
Տեքստային հաղորդագրություններ
Ձեր սարքն ապահովում է մեկ հաղորդագրության ծավալի սահմանափակումը գերազանցող տեքստային
հաղորդագրությունների առաքում: Երկար հաղորդագրություններն ուղարկվում են երկու կամ ավելի
հաղորդագրությունների տեսքով: Այդ դեպքում ծառայություն մատուցողը կարող է համապատասխան վարձ
գանձել: Շեշտերով նշանագրերը, այլ նշաններ կամ որոշ լեզուների ընտրանքներ սովորականից ավելի
տեղ են զբաղեցնում՝ սահմանափակելով մեկ հաղորդագրությամբ ուղարկվող նիշերի քանակը:
Ցուցադրվում է մնացած նիշերի ընդհանուր քանակը և ուղարկելու համար անհրաժեշտ
հաղորդագրությունների թիվը:
Հաղորդագրություններ ուղարկելու համար Ձեր սարքում պետք է պահպանված լինի
հաղորդագրությունների կենտրոնի ճիշտ համարը: Սովորաբար, այս համարը կանխադրված է լինում Ձեր
SIM քարտի միջոցով: Համարը ձեռքով նախադրելու համար ընտրեք
Ընտցնկ
>
Հղգրների
փոխանակում
>
Հղգրն պրմտ
>
Տեքստ. հղգներ
>
Հղգն կենտրոններ
>
Ավլց. կենտրոն
և մուտքագրեք
ծառայության մատակարարից ստացված անունը և համարը:
Տեքստ մուտքագրելը
Տեքստային ռեժիմներ
Տեքստ մուտքագրելու համար (օրինակ՝ հաղորդագրություններ գրելիս) կարող եք օգտվել տեքստերի