Nokia 6700 Classic - Տեղեկություններ Ձեր սարքի մասին

background image

Տեղեկություններ Ձեր սարքի մասին
Սույն ուղեցույցում նկարագրված անլար սարքը հավանություն է ստացել GSM 850, 900, 1800, 1900

և WCDMA 900, 1900, և 2100 ՄՀց ցանցեր-ում օգտագործման համար: Ցանցերի մասին լրացուցիչ

տեղեկություն ստանալու համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Ձեր սարքը կարող է պարունակել երրորդ անձանց ինտերնետային կայքերին միանալու համար նախապես

տեղադրված էջանիշեր ու հղումներ և դեպի երրորդ անձանց կայքեր մուտք գործելու հնարավորություն

տալ: Դրանք կապված չեն Nokia-ի հետ, և Nokia-ն դրանց համար որևէ պատասխանատվություն չի

ստանձնում: Եթե այդպիսի կայքեր եք մտնում, նախազգուշական միջոցներ ձեռնարկեք անվտանգության

կամ դրանց բովանդակության առնչությամբ:

Ուշադրություն.

Սույն սարքի` զարթուցիչից բացի այլ ֆունկցիոնալ հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ

է, որ սարքը միացված լինի: Մի միացրեք սարքը, երբ անլար սարքի օգտագործումը կարող է

ռադիոխանգարում առաջացնել կամ վտանգ ներկայացնել:

Սույն սարքից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք տեղական սովորույթները, այլոց

անձնական կյանքի անձեռնմխելիությունը և օրինական իրավունքները, ներառյալ հեղինակային

իրավունքները: Հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարող է արգելել որոշ պատկերների,

երաժշտության և այլ բովանդակության պատճենումը, փոփոխումը կամ փոխանցումը:
Սարքում պահվող կարևոր բոլոր տեղեկությունների համար ստեղծեք պահեստային պատճեններ կամ դրանք

գրի առեք:
Այլ սարքերի միացնելիս կարդացեք դրանց օգտագործման ուղեցույցը՝ անվտանգության վերաբերյալ

մանրամասն հրահանգներ ստանալու համար: Մի միացրեք անհամատեղելի սարքեր:
Սույն ուղեցույցում ներկայացված պատկերները կարող են տարբերվել Ձեր սարքի էկրանին

ցուցադրվածներից:
Ձեր սարքի մասին այլ կարևոր տեղեկություններ ստանալու համար` տե՛ս օգտագործողի ուղեցույցը: