
Մուտքի կոդերը
Նախադրելու համար, թե ինչպես է Ձեր հեռախոսն օգտագործում մուտքի կոդերն ու անվտանգության
պարամետրերը, ընտրեք
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Անվտանգթն
>
Մուտքի կոդեր
:
•
Անվտանգության կոդը օգնում է պաշտպանել Ձեր հեռախոսը չլիազորված օգտագործումից:
Նախադրված կոդն է 12345-ը: Դուք կարող եք փոխել կոդը և նախադրել, որ հեռախոսը պահանջի
այն: Որոշ գործողությունների համար անվտանգության կոդը անհրաժեշտ է` անկախ պարամետրերից,
օրինակ, եթե ցանկանում եք վերականգնել գործարանային պարամետրերը: Կոդը պահեք գաղտնի՝ Ձեր
հեռախոսից առանձին վայրում: Եթե մոռանաք կոդը և Ձեր հեռախոսը արգելափակվի, այն անհրաժեշտ
կլինի սպասարկել, ինչի համար կարող է գանձվել լրացուցիչ վարձ: Լրացուցիչ տեղեկությունների
համար դիմել Nokia Care կենտրոն կամ Ձեր գործակալին:
•
SIM (USIM) քարտի հետ տրամադրվող PIN (UPIN) կոդը օգնում է պաշտպանել քարտը
չլիազորված օգտագործումից:
•
Որոշ SIM (USIM) քարտերի հետ տրամադրվող PIN2 (UPIN2) կոդը պահանջվում է որոշակի
ծառայություններ մուտք գործելու համար:
•
SIM (USIM) քարտի հետ կարող են տրամադրվել PUK (UPUK) և PUK2 (UPUK2) կոդերը:
Եթե PIN կոդը երեք անգամ անընդմեջ սխալ մուտքագրվի, Ձեզանից կպահանջվի մուտքագրել PUK
կոդը: Եթե կոդերը տրամադրված չեն, դիմեք Ձեր ծառայություն մատուցողին:
•
Արգելող նշանաբառը պահանջվում է կանչի արգելման ծառայությունն օգտագործելու դեպքում՝ Ձեր
հեռախոսից և դեպի Ձեր հեռախոս կանչեր կատարելն արգելելու համար (ցանցային ծառայություն):
•
Զննիչի անվտանգության մոդուլի պարամետրերը դիտելու կամ փոխելու համար ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Անվտանգթն
>
Անվտ. հմկրգի պմտ
: