«Ծրագրակազմի թարմացումներ» էջ 7:
•
Այցելեք Nokia կայքը կամ դիմեք Nokia Care-ին:
Տե՛ս «Nokia-ի աջակցություն» էջ 8:
Եթե հարցը չի լուծվում, նորոգման տարբերակների համար դիմեք Ձեր տեղական Nokia Care
սպասարկման կետին: Նախքան հեռախոսը նորոգման ուղարկելը միշտ կրկնօրինակեք կամ գրանցեք Ձեր
հեռախոսում առկա տվյալները:
Ծրագրակազմի թարմացումներ
Nokia-ն կարող է ծրագրակազմի թարմացումներ թողարկել, որոնք կառաջարկեն նոր ֆունկցիոնալ
հնարավորություններ, կատարելագործված գործառույթներ կամ բարելավված աշխատանք: Դուք կարող եք
այդ թարմացումները պահանջել Nokia Software Updater PC համակարգչային ծրագրի միջոցով:
Սարքի ծրագրակազմը թարմացնելու համար հարկավոր է ունենալ Nokia Software Updater ծրագիրը
և Microsoft Windows 2000, XP կամ Vista գործութային համակարգով աշխատող համատեղելի
անհատական համակարգիչ, ինտերնետի լայնաշերտ մուտք և տվյալների փոխանցման մալուխ՝ սարքը
համակարգչին միացնելու համար:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և Nokia Software Updater ծրագիրը ներլցնելու համար տե՛ս
www.nokia.com/softwareupdate կամ Nokia-ի տեղական կայքը:
Եթե Ձեր ցանցն ապահովում է ծրագրակազմի թարմացումների անլար ներլցում, ապա կարող եք նաև
թարմացումներ պահանջել Ձեր հեռախոսի միջոցով:
Տե՛ս «Ծրագրակազմի անլար
թարմացում» էջ 36:
Ընդհանուր տեղեկություններ
7
Կարևոր է. Օգտվեք միայն այն ծառայություններից, որոնց վստահում եք և որոնք ապահովում են
համապատասխան անվտանգություն և պաշտպանություն վնասակար ծրագրերից: