Nokia 6700 Classic - Թվային իրավունքների կառավարում

background image

Թվային իրավունքների կառավարում
Բովանդակության սեփականատերերը կարող են թվային իրավունքների կառավարման (DRM) զանազան

տեխնոլոգիաներ օգտագործել՝ իրենց մտավոր սեփականությունը, ներառյալ հեղինակային իրավունքները

պաշտպանելու համար: Այս սարքը DRM ծրագրերի տարբեր տեսակներ է օգտագործում՝ DRM-ի միջոցով

պաշտպանված նյութերից օգտվելու համար: Այս սարքով կարող եք մուտք ունենալ դեպի WMDRM 10-

ով, OMA DRM 1.0-ով, OMA DRM 1.0 փոխանցման արգելքով և OMA DRM 2.0-ով պաշտպանված

բովանդակություն: Եթե որոշակի DRM ծրագիր բովանդակությունը չի պաշտպանում, բովանդակության

սեփականատերերը կարող են պահանջել, որպեսզի այդ DRM ծրագրով նոր DRM պաշտպանությամբ

բովանդակությունից օգտվելու հնարավորությունը դադարեցվի: Դադարեցումը կարող է նաև խոչընդոտել

Ձեր սարքում արդեն իսկ առկա DRM պաշտպանությամբ այս կամ այն բովանդակության օգտագործման

ժամկետների երկարաձգմանը: Նմանատիպ DRM ծրագրի դադարեցումը չի ազդում DRM այլ

տեսակներով պաշտպանված կամ DRM պաշտպանություն չունեցող բովանդակության օգտագործման վրա:

Թվային իրավունքների կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին

տրվում է համապատասխան ակտիվացման բանալի, որը սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր

իրավունքները:

8

Ընդհանուր տեղեկություններ

background image

Եթե ձեր սարքի վրա OMA DRM-ով պաշտպանված բովանդակություն կա, ակտիվացման բանալիների և

բովանդակության պահեստային օրինակ ստեղծելու համար օգտագործեք Nokia PC Suite-ի

համապատասխան ֆունկցիոնալ հնարավորությունը:
Եթե Ձեր սարքի վրա WMDRM-ով պաշտպանված բովանդակություն կա, ակտիվացման բանալիներն ու

բովանդակությունը կկորչեն սարքի հիշողությունը ֆորմատավորելու դեպքում: Հնարավոր է նաև, որ

սարքի վրա գտնվող ֆայլերի վնասման հետևանքով կորցնեք ակտիվացման բանալիներն ու

բովանդակությունը: Ակտիվացման բանալիների կամ բովանդակության կորուստը կարող է

սահմանափակել Ձեր սարքի վրա նույն բովանդակությունից նորից օգտվելու հնարավորությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ծառայություն մատուցողին: